Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Շնաձկան արյունը փրկում է քաղցկեղից. 1in.am

Շնաձկան արյունը փրկում է քաղցկեղից. 1in.am

Գիտնականնրեը սենսացիոն բացահայտում կատարելու ճանապարհին են, հայտնում է toneto.net-ը: Միգուցե վերջապես գտնվել է հրաշագործ դեղը, որը կարող է բուժել քաղցկեղը: Հետազոտությունները ցույց են տվել, որ շնաձկան արյունը պարունակում է հատուկ հակամարմիններ, որոնք կարող են օգնել բուժելու կրծքագեղձի ուռուցքը:

Աբերդինի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ շնաձկան իմունային համակարգը կարող է բժշկության մեջ շատ հարցերի պատասխան տալ: Այն կարող է փրկություն լինել քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց համար:

Գիտնականները փորձ են կատարել՝ ուռուցքի մակերևույթից սպիտակուց են վերցրել և ներարկել շնաձկան մեջ, որպեսզի հետևեն օրգանիզմի հետագա ռաեկցիային և այն բանին, թե ինչպես է սկսում արտադրել հակամարմիններ:

Երկու ամսվա ընթացքում սպիտակուցը գոյատևում է շնաձկան օրգանիզմում, որից հետո գիտնականները շնաձկան պոչից վերցնում են փորձանմուշ: Մեծ հույս կա, որ շնաձկան արյունը պարունակում է այն հակամարմինները, որոնք անհրաժեշտ են ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի համար և որոնք կարող են կանգնեցնել ուռուցքային բջիջների աճը: Այդ հակամարմինների սինթետիկ տարբերակը կարող է օգտագործվել որպես դեղ: Շնաձկան արյան մեջ պարունակող հակամարմինները առանցքային նշանակություն ունեն քաղցկեղի բուժման համար, քանի որ ընդունակ են թափանցելու սպիտակուցների ամենադժվար հասանելի մասերը, որտեղ ուրիշ պատրաստուկներ չեն կարող հասնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sovetland.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ